չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անգնահատելի է Կոմանդոսի ավանդը հայոց պետականության եւ պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում. Բակո Սահակյան

Անգնահատելի է Կոմանդոսի ավանդը հայոց պետականության եւ պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում. Բակո Սահակյան

Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադեւոսյանների ընտանիքին՝ ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագիրը՝ ստորև.

«Մեծ վշտով ընդունեցի Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան լուրը:

Անգնահատելի է նրա ավանդը հայոց պետականության եւ պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում:

Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ: Այն միշտ վառ կմնա մեր սրտերում:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում հերոսի ընտանիքին ու հարազատներին, ընկերներին եւ մեր ողջ ժողովրդին»։

 

  • Կիսվել: