հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անգլերենի միջազգային օլիմպիադա՝ «Սննդի անվտանգություն» թեմայով. ԿԳՄՍՆ

Անգլերենի միջազգային օլիմպիադա՝ «Սննդի անվտանգություն» թեմայով. ԿԳՄՍՆ

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները հրավիրվում են մասնակցելու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայանալիք «Սննդի անվտանգություն» թեմայով անգլերենի միջազգային օլիմպիադային:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այն կկայանա 2022 թվականի մայիսի 19-21-ը: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի մարտի 19-ը:

Օլիմպիադային մասնակցելու պայմանների, տարիքային խմբերի, թեմաների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և http//elo.internation կայքէջից (հեռ.՝ +962 799005044, էլ. փոստ՝ [email protected]):

Մասնակցել ցանկացողներն այդ մասին պետք է տեղեկացնեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը` զանգահարելով +374 10599646 հեռախոսահամարին:

  • Կիսվել: