չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ

Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը անգլերեն է թարգմանվել Հասմիկ Հովակիմյանի կողմից՝ նպատակ ունենալով Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաև օտարալեզու ընթերցողին։

«Միրհավը» Ակսել Բակունցի լիրիկական պատմվածքներից է, որտեղ բնությունը դառնում է մարդու ներաշխարհի հայելին։ Պատմվածքի կենտրոնում են գյուղական պարզ մարդիկ՝ իրենց լռությամբ, սպասումով ու չասված զգացմունքներով։ Միրհավ թռչունը հանդես է գալիս որպես խորհրդանիշ՝ հիշողության, կորստի և անցնող ժամանակի։ Կերպարները ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց ապրումները փոխանցվում են մեղմ, բայց խոր հուզական լեզվով։

Գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գրախանութներում։

  • Կիսվել: