կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Բեռլինի Թումո կենտրոն

Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Բեռլինի Թումո կենտրոն

Հունիսի 17-ին, երևանյան ժամանակով ժամը 12:00-ին Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Բեռլինի Թումո կենտրոն` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ընկերակցությամբ: Ուղիղ միացման միջոցով կանցլերը կծանոթանա Թումո Բեռլինի կրթական տարածքին, առաջընթացին և ապագա պլաններին: Շրջայցից հետո Գերմանիայի կրթության նախարարի և Թումոյի գործընկեր KfW բանկի գործադիր տնօրենի մասնակցակցությամբ տեղի կունենա քննարկում կրթության ապագայի վերաբերյալ:

Միջոցառումը անցկացվում է կանցլերի նախաձեռնած «Digital Education Initiative» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է թվային կրթության զարգացումը:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը այցելել է Թումո Երևան 2018 թվականի օգոստոսին, իսկ Թումո Բեռլինը սկսել է գործել 2020-ի աշնանը, համավարակի պայմաններում` առցանց ձևաչափով: Կենտրոնը գտնվում է Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում, զբաղեցնում է 2000մ² տարածք և կարող է ընդունել 1000-ից ավելի պատանու: Մոտ ապագայում կենտրոնը պլանավորում է լիովին անցնել առկա ուսուցման:
Միջոցառումը կլինի գերմաներեն լեզվով, իսկ հաջորդ շաբաթվա սկզբում մենք կուղարկենք ամփոփիչ տեսանյութ` անգլերեն և հայերեն թարգմանությամբ:

Կարող եք հետևել ուղիղ միացմանը Բունդեսթագի կայքում` կամ Թումոյի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: