շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ. Արսեն Թորոսյան

Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ. Արսեն Թորոսյան

Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։ Այս մասին այսօր Ծաղկաձորից վերադառնալիս ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ այսօր պատրաստվում են ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին, որպեսզի նրանք 14 օրյա մեկուսացումն անցկացնեն այդ վայրերում եւ բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան իրենց բնականոն գործերով։

Նախարարի խոսքով՝ այս բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-ից 400 հոգի ստացել են դրական պատասխան։ Մեկուսացման վայրեր ունենք նաեւ Երեւանում եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում:

Թորոսյանը կրկին հորդորեց քաղաքացիներին սահմանափակել շփումները: «Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»,-ասաց նա:

  • Կիսվել: