ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անձրև և ամպրոպ, միաժամանակ ջերմաստիճանի բարձրացում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Անձրև և ամպրոպ, միաժամանակ ջերմաստիճանի բարձրացում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 16-ին, 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 15-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է, 16-ին, 19-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: