երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու զինղեկները քաղպաշտպանության շտաբի պետի համար հատկացված գումարը չեն ստացել

Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու զինղեկները քաղպաշտպանության շտաբի պետի համար հատկացված գումարը չեն ստացել

Զինղեկները քաղպաշտպանության շտաբի պետի համար հատկացված գումարը չեն ստացել, մասնավորապես՝ Գորիս, Կապան եւ Սիսիան համայնքների դպրոցների մասին է խոսքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արփինե Վարդանյանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցնելով, թե ինչն է պատճառը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դուք խոստացաք, որ կխոսեք դպրոցի տնօրենների հետ այդ թեմայի մասին։ Խոստացաք նաեւ, որ կբարելավվեն աշխատավարձերը։ Կրկին նրանք բաձրաձայնում են, որ դեռ չեն վճարվել քաղպաշտպանության շտաբի պետի համար  հատկացված գումարը, բացի այդ նախկինում եղած 50 տոկոսն իջեցվել է 35 տոկոսի, հանվել է նաեւ կոչումի գումարը որը ստացել էին մինչեւ այդ․ ի՞նչ հիմքով»:

Վարդանյանը եւ հավելեց, որ այժմ հանվել են նաեւ կոչումների համար նախատեսված գումարները։

Իր հերթին Նախարարն ասաց, որ եղել է որոշակի իրավական անճշտություն, որովհետեւ նախկինում գործել է համատեղ հրաման՝ ՊՆ նախարարի եւ ԿԳՄՍ նախարարի, որով կարգավորվել է զինղեկների վարձատրության հետ կապված հարցերը:

«Ունեինք նաեւ համատեղ հրաման, ըստ որի այն ուժը կորցրած էր ճանաչվել եւ համապատասխան կարգավորումները պետք է նախատեսվեին այլ իրավական ակտում։ Ես ասել էի, որ այդ հարցը գտնվում է լուծման ընթացքում եւ նոր ուսումնական տարուց այդ խնդիրը չի լինի։ ԿԳՄՍ նախարարության կողմից երեւիցե կոչումների համար գումարներ չեն տրվել։ Այստեղ ունենք իրավիճակ, երբ զուտ իրազեկվածության պակասի պատճառով մարդիկ սխալ են մեկնաբանում եղած իրավական ակտերը։ Աշխատավարձերի որեւէ նվազեցում չկա։ Միայն դպրոցների պահպանման ուղղվող ծախսերը 107 մլրդ դրամ են, որն ավելի է նախորդ տարվա ֆինանսավորումից»,-նշեց նա:

Վարդանյանն նկատեց՝ նշված համայնքների դպրոցներում նաեւ պակաս է տրվում աշխատավարձերը, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեասյանն ասաց, որ իրենք պատվիրակման գործընթաց կսկսեն: «Միայն կարող եմ եզրակացնել, որ այդ դպրոցնում մենք հաշվապահների որակավորման եւ հմտությունների հետ կապված երեւի թե լուրջ խնդիրներ պիտի ունենանք։ Նման խնդիրներն են, որ մեզ տանում են նրան, որ մենք գնանք պատվիրակման գործընթացին»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: