չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անդրանիկ Փիլոյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Անդրանիկ Փիլոյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Փիլոյանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մի շարք համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծել է, որ համաճարակի և մեր երկրին պարտադրված պատերազմի պատճառով 2020թ.-ին դրանք հիմնականում հետաձգվել են, և այս տարի համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ, պատրաստակամություն է հայտնել նպաստել այս ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը կարևորել են նաև երկու բարեկամական պետությունների միջև փոխվստահության և փոխօգնության առկայությունը:

  • Կիսվել: