երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն.Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն.Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրում է․ «Ցավակցական հեռագրեր եմ հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին ուղղաթիռի վթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ.

«Խորը ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձնակազմի մահվան մասին։ 

Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը։

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»»։

  • Կիսվել: