ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անցկացվել են հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները

Անցկացվել են հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները

Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլերում 1-2-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։

Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է եղել 9-12-րդ դասարանների 9 պատանի։ Նրանք ուժերը չափել են ինքնաձիգի քանդում ու հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, նռնակի նետում, ձգումներ պտտաձողից և ուսապարկով ու պատգարակով փոխանցումավազք մրցաձևերում։

Մրցումներում հաղթող է ճանաչվել Փոքր Մանթաշի դպրոցի թիմը։ Թիմը իրավունք է ստացել Շիրակի մարզը ներկայացնելու՝ հոկտեմբերի 25-28-ը ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում։

 

  • Կիսվել: