հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անցկացվել է քննարկում` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների շուրջ

Անցկացվել է քննարկում` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների շուրջ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամների հետ քննարկել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Խորհրդի նախագահ, ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները, առկա իրավիճակը: Ոլորտի մասնագետները հանդես են եկել առաջարկներով, մասնավորապես` չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման, ծառայությունների բարելավման ուղղությամբ:

 

  • Կիսվել: