երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցած տարի Հայաստանից գրեթե 1 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում. Ղարիբաշվիլի

Անցած տարի Հայաստանից գրեթե 1 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում. Ղարիբաշվիլի

Մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդը: Հայաստանը Վրաստանի համար վեցերորդ գործընկերն է և երկրորդ ներդրումային երկիրը: Այդ մասին Վրաստանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Անցած տարի Հայաստանից գրեթե 1 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում: Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է»,- ասաց նա:

 

  • Կիսվել: