չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անցած 1 օրում արձանագրվել է 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում արձանագրվել է 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 2-ից 3-ը, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: