ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Անակնկալներ՝ գյումրեցի 13-ամյա աղջկան և ադրբեջանական կրակից վիրավորված տղային․ լուսանկարներ

Անակնկալներ՝ գյումրեցի 13-ամյա աղջկան և ադրբեջանական կրակից վիրավորված տղային․ լուսանկարներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: Այս մասին հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:

 

«Երեխաներին է հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- գրել է Աննա Հակոբյանը»,-նշել է նա:

 
 

 

 

 
 
 
 

  • Կիսվել: