կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անահիտ Մանասյանը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մասին

Անահիտ Մանասյանը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մասին։ 

Հատուկ շեշտադրվել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պարտադրված է լքել հայրենիքը, քանի որ չի ունեցել կյանքի և անվտանգության որևէ երաշխիք և դարձել է վատ վերաբերմունքի այս կամ այն տեսակի զոհ։

Պաշտպանը ամփոփել է նաև 2023 թ. գործունեության արդյունքները, խոսել է տարբեր բնագավառներում Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած ծրագրերի մասին։

Անահիտ Մանասյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ժամանակահատվածը բավարար է եղել մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում ամբողջությամբ ներգրավվելու համար, ինչպես նաև ներկայացրել է, թե որն է համարում պաշտոնավարման ընթացքում իր հիմնական ձեռքբերումը:

  • Կիսվել: