ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ  աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները:

  •  Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, բուժկետը:
  •  Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության սաների և անձնակազմի հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ:
  •  ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Խանդանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրներն ու սաների հետ աշխատանքների հետ կապված հարցեր:
  •  Այցի ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները մանկատան ղեկավար կազմին ներկայացրել են արձանագրված խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ:
  •  Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների հետ իրականացնել համակարգված աշխատանք, մշակել ճիշտ մեթոդաբանություն և շարունակական աշխատանք իրականացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման հարցում առանցքային է անհատականացված, համախմբված, նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն  և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

  • Կիսվել: