հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի»խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի»խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին

Գանայի մայրաքաղաք Աքրայում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի» (GAVI) խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին։

Հանդիպմանը կարևոր որոշումներ են կայացվել Գավիի ապագա ծրագերի զարգացման վերաբերյալ։ Նախարար Ավանեսյանը, ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը, իր ելույթներում անդրադարձել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակում կատարվող բարեփոխումներին, մասնավորապես` իմունիզացիայի ծրագրերին, առողջապահական համակարգի ապագա զարգացման միտումներին։

Հանդիպման ընթացքում առավելապես ընդգծվել է արագ փոփոխվող և անկայունության պայմաններում նոր մարտահրավերներին պատրաստականության կարևորությունը` հատկանշելով երկրներում պատվաստանյութերի առկայության և մատչելիության երաշխիքի կարևոր գործոնը։

  • Կիսվել: