երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնավոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնավոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջության համապարփակ ապահովագրության մոդելը ընտրվել է` հաշվի առնելով այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական, սոցիալական, առողջապահական իրողությունները, հանրային առողջապահական խնդիրները և քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնավոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նա մանրամասն ներկայացրել է բարեփոխման հիմքում ընկած սկզբունքները, մոդելի ընտրության պատճառները և պատասխանել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետագա գործունեությանը վերաբերող հացերի։

«Մեր նպատակն է ունենալ ոչ թե երազանքների, այլ իրատեսական ապահովագրական համակարգ, որը կներդրվի փուլ առ փուլ և հաշվի կառնի սոցիալական արդարության սկզբունքը»,-ասել է նախարարը։

Այդ ընթացքում մասնավոր ընկերությունները կշարունակեն առաջարկել հավելյալ ծառայությունների իրենց փաթեթները, որոնք կգործեն լրացնելով հիմնականին։ Վճարունակ քաղաքացիները, ովքեր հավելյալ ծառայությունների կարիք կունենան, կարող են օգտվել հիմնականին հավելող այլ փաթեթներից։

Ներկայացնելով այլ երկրների օրինակը, որտեղ նաև մասնավոր ապահովագրական ընկերություններ են գործում, նախարարը նշել է, որ, միևնույնն է, դրանք ինչ-որ կերպ կառավարվում են պետական միջամտությամբ` ռիսկերը հավասարակշռելու համար: Այդ իսկ պատճառով այս փուլում ընտրվել է հնարավոր լավագույն մոդելը։

Նախարարը նշել է, որ պետությունը սրանով ներմուծում է ապահովագրության մշակույթ, ինչը հետագայում նոր հնարավորություններ կստեղծի նաև մասնավոր ընկերությունների համար։

Возможно, это изображение 2 человека, отдел новостей и текст

  • Կիսվել: