հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է հետպատերազմական խնդիրներին

Անահիտ Ավանեսյանը Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է հետպատերազմական խնդիրներին

Աշխատանքային այցով այս օրերին Բելգիայում է գտնվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աննա Աղաջանյանին:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ:

Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին:

  • Կիսվել: