ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Անահիտ Ավանեսյանն այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան և մասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ, որ ոլորտի ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է,որ վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի շարք գրքեր»:

Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:

Նախարարն իր ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու, թումանյանական պատգամներըվերաիմաստավորելուև մտորելու համար:

«Տասնամյակներ ի վեր Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու նայելով ապագային: Անշուշտ, նշանակալի են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, մարդիկ, որոնք հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի ժառանգությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:

  • Կիսվել: