հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՆ տեղակալի հետ հանդիպմանը Շիրակի մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայության պատասխանատուները ներկայացրել են տարվա գրանցած ցուցանիշները

ԱՆ տեղակալի հետ հանդիպմանը Շիրակի մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայության պատասխանատուները ներկայացրել են տարվա գրանցած ցուցանիշները

Շիրակի մարզում 2 տարուց ավելի է գործում է պրենատալ սքրինինգի ծառայությունը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
 
Մարզի կանայք իրենց բնակավայրում հնարավորություն ունեն պետական պատվերով անցնել էքսպերտային դասի ուլտրաձայնային և կենսաքիմիական հետազոտություններ:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հետ հանդիպմանը մարզի մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայության պատասխանատուները ներկայացրել են տարվա գրանցած ցուցանիշները, խոսել խնդիրների մասին:
 
Շիրակում իրականացվում է նաև նորածնային և մանկական շտապ և անհետաձգելի բժշկական օգնության արտագնա ծառայություն: Այն սպասարկում է Շիրակի մարզն ամբողջությամբ և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանը:
 
Միայն այս տարի կատարվել է 128 կանչ: Առաջիկայում նախատեսվում է ծառայության վերազինում:
 
Առաջին արդյունքներն է արձանագրել օժանդակ սերմնավորման կաբինետը` ծնվել է 1 երեխա, գրանցվել է 8 հղիություն:
 
Խոսելով անելիքների մասին` փոխնախարար Արմեն Գասպարյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, դրանց շտկման ուղղությամբ տվել հանձնարարականներ:

  • Կիսվել: