երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԱՆ-ն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով, եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն

ԱՆ-ն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով, եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն

Աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում ենք վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

՛՛Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: