ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամուլսարում լարված իրավիճակ է. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավորի թիկնապահը

Ամուլսարում լարված իրավիճակ է. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավորի թիկնապահը

Ամուլսարի մոտ իրավիճակը լարված է, ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին։

Բերման է ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի թիկնապահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիներն ավտոերթ են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Նրանք պահանջում են կառավարությունից վերջնականապես լուծել խնդիրը։

Բերման ենթարկվածների թվում է նաև «Կանաչ ապագա» ՀԿ-ի ղեկավար Վահագն Վարագյանը:

 

  • Կիսվել: