շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամուլսարում հանք շահագործելու ծրագիրը պետք է չեղարկվի. ՀԲՃ

Ամուլսարում հանք շահագործելու ծրագիրը պետք է չեղարկվի. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ամուլսարում հանք շահագործելու ծրագիրը պետք է չեղարկվի:

«Տարբեր օգտատերերի էջերում դարձյալ լուրեր են պտտվում այն մասին, որ Լիդիան ընկերությունը պատրաստվում է վաճառել Ամուլսարի ծրագիրը ռուսական ընկերության և գուցե 20%-ն էլ տրվի ՀՀ կառավարության տնօրինմանը։

Լիդիանն իր պաշտոնական էջում դեռ ուրբաթ օրը հերքել է այս տեղեկությունները։

Այնուամենայնիվ, մեր կողմից էլ շեշտենք, որ ինչպես միշտ՝ հանքակերների տեղափոխությունից մեր դիրքորոշումը չի փոխվում։ Ամուլսարում հանք շահագործելու ծրագիրը պետք է չեղարկվի, իսկ տրված թույլտվությունները՝ ուժը կորցրած ճանաչվեն առկա բազմաթիվ հետազոտությունների, վիճարկվող օրինախախտումների և ջերմուկցիներ իրավունքների ոտնահարման հիմքով։

Հուսով ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Ամուլսարի պաշտպանության դիրքորոշում են ունեցել, մեզ պես հաստատակամ են մնում այս հարցում։ Սևանա լճի, Արփա և Որոտան գետերի ավազանների ու Ջերմուկի հանքային աղբյուրների աղտոտման լուրջ վտանգը, Ջերմուկ քաղաքի տնտեսությանը սպառնացող կոլապսը, ու նաև Հայաստանում գործող ԲՈԼՈՐ հանքերի աղետալի ազդեցությունը թող զգոնության կոչ լինեն բոլորին»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: