ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստմանգիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներՄիխայիլ և Սերգեյ Սադոևներընվագարանագործության խմբերից մեկում աշակերտներինուսուցանել են լարային նվագարանների պատրաստման,վնասված մասերի վերանորոգման և վերականգնման հմտություններ, ինչպես նաև տվյալ ընտանիքի նվագարանին անհրաժեշտ բնական հումքի տեսակների փայտամշակման գաղտնիքները, փայտի չորացման և առանձին դետալների պատրաստման գործընթացը (դուդուկի, շվիի, զուռնայի ղամիշներ, պիպիչներ և այլն):Աշակերտների մյուս խմբում ուսուցանվել են քանոնի, քամանչայի և թառի համեմատաբար պարզ մասերի,գործիքի կմախքներիև առանձին դետալների(միդիատորներ, հենակներ,ականջներ)պատրաստման, նվագարանների վերանորոգման հմտություններ:
 
 

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը կարևորվում է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառներից մեկի՝ ազգային նվագարանագործության կենսունակության ապահովմամբ, ինչպես նաև այդ արվեստի գիտելիքների ու հմտությունների բնականոնփոխանցման խթանմամբ։

  • Կիսվել: