հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նոր փաթեթը կներառի զենիթահրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության, ինչպես նաև հակատանկային համակարգեր, ավելի քան 30 միլիոն փամփուշտ, ականազերծման սարքավորումներ, հրետանային և տանկային արկեր։

Ըստ Ջոն Քիրբիի՝ Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, HIMARS հրթիռային կայանների և անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված զինամթերք։

  • Կիսվել: