շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում կոտրել են հայկական եկեղեցու ապակիներն ու վնասել Հիսուսի սրբապատկերը (լուսանկարներ)

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում կոտրել են հայկական եկեղեցու ապակիներն ու վնասել Հիսուսի սրբապատկերը (լուսանկարներ)

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում hայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու պատուհանները կոտրել են և վնասել են  Հիսուս Քրիստոսի սրբապատկերը :

Դեպքը եղել է անցյալ շաբաթ, այս մասին հայտարարություն է տարածել տեղի հայ համայնքը՝ հայտնելով իր վրդովմունքը:

Ինչպես նշվում է՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:

Հայտարարության մեջ ասված է. «Սիեթլում բնակվում է շուրջ 3000 հայ ընտանիք: Սուրբ Հարություն Հայ առաքելական եկեղեցին միակ հայկական եկեղեցին է Վաշինգտոն նահանգում, այն յուրօրինակ հավաքատեղի է հայ համայնքի անդամների համար, եկեղեցում անցկացվում են նաև հայերենի դասընթացներ: Տեղի ունեցած միջադեպը ոչ միայն ֆինանսական վնաս է պատճառել, այլ նաև վիրավորում է համայնքի անդամների հոգևոր զգացմունքները»:

 

  • Կիսվել: