ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:

Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան։

Մինչ այդ Հայկակ Արշամյանը Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի և տեղի ԶԼՄ–ի ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: