կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպը մտադիր է ֆինանսավորել «ժողովրդավարության զարգացումը» Հայաստանում. ընդհանուր ծավալը կկազմի 400 հազար դոլար

ԱՄՆ Պետդեպը մտադիր է ֆինանսավորել «ժողովրդավարության զարգացումը» Հայաստանում. ընդհանուր ծավալը կկազմի 400 հազար դոլար

Երևանում ԱՄՆ դեսպանատունը «ժողովրդավարության զարգացմանն» ուղղված առաջարկների բաց մրցույթ է հայտարարել: Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 400 հազար դոլար, փոխանցում է Russia Today-ը։
 
«Ծրագիրն ուղղված է ժողովրդավարության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների աջակցմանը, մարդու իրավունքների պաշտպանության խրախուսմանը և Հայաստանում քաղաքացիական դաստիարակությանը աջակցելուն»,- նշված է փաստաթղթում:
 
Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել հայկական ՀԿ-ները, այդ թվում՝ վերլուծական կենտրոնները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ոչ պետական կազմակերպությունները և ԶԼՄ-ները:
 
Դրամաշնորհիի նկարագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու անկախ ԶԼՄ-ների աջակցության նախաձեռնություններին, «Հայաստանում քաղաքացիական մասնակցության, քաղաքական քննարկումների և սոցիալական պատասխանատվության զարգացման գործում երիտասարդների ներգրավմանը», ինչպես նաև «համացանցում ազատության ամրապնդմանը»:
 
Կրթական հայտերը կդիտարկվեն միայն այն դեպքում, եթե «նման կրթությունը թույլ կտա կոնկրետ չափելի արդյունքների հասնել»:

  • Կիսվել: