շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնելուն։

Նա, մասնավորապես, նշել է․

«ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջնանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը սկսած 2001 թվականից:

Այլ հարց է, որ Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, սակայն մենք այդ ուղղությամբ, ինչպես և բոլոր այլ ուղղություններով չենք աշխատել»:

  • Կիսվել: