կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանը Ամանորի շնորհավորական ուղերձը հղել հայ ժողովրդին

ԱՄՆ դեսպանը Ամանորի շնորհավորական ուղերձը հղել հայ ժողովրդին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ամանորի ուղերձ է հղել։ Այս մասին  հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

«ԱՄՆ դեսպանությունն իր ամանորի ջերմ մաղթանքներն է հղում Հայաստանին և համասփյուռ հայերին։ Թո՛ղ Նոր տարին լինի երջանկության, բարեկեցության ու խաղաղության տարի։ Տոնական հոլովակում դեսպան Թրեյսիին են միացել հայ և ամերիկացի փոքրիկներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամության վառ ապագան։

Մենք շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը։

Թո՛ղ 2020-ը լինի խաղաղության և բարեկեցության տարի ձեզ և ձեր սիրելիների համար»,- ասված է ուղերձում։

  • Կիսվել: