երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱՄՆ դեսպանն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են կրթության և գիտության ոլորտների ծրագրերը

ԱՄՆ դեսպանն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են կրթության և գիտության ոլորտների ծրագրերը

Օրեր առաջ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարության ներկայացուցիչների հետ քննարկեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը։

Դեսպանությունից հայտնում են, որ բարձր գնահատելով այս ոլորտներում երկու ժողովուրդների միջև առկա հաջող համագործակցությունը՝ դեսպանը կարևորել է ներառական կրթությունը, որն ապահովում է Հայաստանի բոլոր քաղաքացիների հավասար մասնակցությունը երկրի տնտեսական և ժողովրդավարական զարգացմաներին։

  • Կիսվել: