ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով

ԱՄՆ դեսպանը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: Դեսպանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը:

Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել են մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։

  • Կիսվել: