կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ամերիկյան «Philos Project»-ի պատվիրակությունը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Ամերիկյան «Philos Project»-ի պատվիրակությունը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

«Պատվիրակության այցը Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:

Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ»,- գրել է նա:

  • Կիսվել: