ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան գրառման մեջ դատապարտել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «Սուրբ իմաստություն» (Αγία Σοφία) կառուցվել է  մ. թ. ա. 537 թվականին և ավելի քան ինը դար քրիստոնեա հավատացյալների եկեղեցի է եղել։

«Մենք մեր ուղղափառ եղբայրների ու քույրերի հետ միասին դեմ ենք այդ սուրբ վայրը մզկիթի վերածելու Էրդողանի որոշմանը»,- ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախբի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: