ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ամերիկահայ համայնքից ՀՀ է պատրաստվում գալ բժիշկների թիմ. Սինանյան

Ամերիկահայ համայնքից ՀՀ է պատրաստվում գալ բժիշկների թիմ. Սինանյան

Պարոն Արսեն Թորոսյանը և իրեն ղեկավարվող գերատեսչությունը հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայքարում մենք փոքրաթիվ կորուստներով դուրս գանք, հաղթական և համոզված եմ, որ այդ ուղու վրա ենք: Այս մասին առցանց մամուլի ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ ֆրանսիացի թիմի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին, որը ստանձնել է երկրորդ թիմի ներկայությունը Հայաստանում՝ հոգալով բոլոր ծախսերը:

Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրեց, որ ամերիկահայ համայնքից բժիշկների թիմ է պատրաստվում գալ Հայաստան:

 

  • Կիսվել: