երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով

Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով

Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:

Այս համագործակցությունը թույլ կտա երկու բանկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում 24/7 ռեժիմով օգտվելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի ավելի քան 200 բանկոմատներից` տվյալ բանկի կողմից իր բանկոմատների համար կիրառելի սակագնով:  

Ամերիաբանկի դեբետային քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

HSBC Հայաստանի քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ  այստեղ:

  • Կիսվել: