ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամերիաբանկը հաճախորդներին երկու ամսով «վարկային արձակուրդ» է տրամադրում

Ամերիաբանկը հաճախորդներին երկու ամսով «վարկային արձակուրդ» է տրամադրում

Ամերիաբանկը, անսալով բազմաթիվ հորդորներին ու առաջարկներին, որոշել է ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:

«Սիրելի հաճախորդներ, Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին: Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով», -տեղեկացնում են բանկից:

  • Կիսվել: