հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոն քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահամա Սուինի։

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
 
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Շնորհքը ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին:
 
Իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց միջոցով հայորդիներին հնարավորություն է ընձեռնվում իրենց ուխտը վերանորոգելու և հայ ժողովրդի համար դժվարին այս օրերին գոտեպնդելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին:
 
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին՝ վստահություն հայտնելով, որ աշխարհասփյուռ հայությունն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ ուժ կգտնի հաղթահարելու առկա մարտահրավերները:

  • Կիսվել: