ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ամենաոգևորողը «Արմաթ» լաբորատորիաների երեխաներն էին». Մանե Թանդիլյանն այցելել է «DigiTec Expo»

«Ամենաոգևորողը «Արմաթ» լաբորատորիաների երեխաներն էին». Մանե Թանդիլյանն այցելել է «DigiTec Expo»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը մասնակցել է «DigiTec Expo» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդես: Այդ մասին քաղաքական գործիչը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր այցելել ենք «DigiTec Expo» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդես:

Շատ հաճելի էր կրկին հանդիպել ինձ համար շատ հարազատ ոլորտի ներկայացուցիչներին և ընկերներին:

Բայց իհարկե, ամենաոգևորողը «Արմաթ» լաբորատորիաների երեխաներն էին: Նրանց փայլող աչքերը միայն մի բան էին ասում՝ «Մենք ապրելու ենք այս երկրում»,-գրել է նա և կից լուսանկարներ հրապարակել:

  • Կիսվել: