ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան:

 

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալմուլլային նշանակման առթիվ և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ԱՄԷ նորանշանակ դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մի շարք բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպան Ալմուլլային ներկայացրել է Հայաստանի դիրոքորոշումները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

  • Կիսվել: