կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։

  • Կիսվել: