հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Ամբերդ ամրոցի ճանապարհին Jeep Cherokee-ն վթարի է ենթարկվել և կողարջվել. կա վիրավոր

Ամբերդ ամրոցի ճանապարհին Jeep Cherokee-ն վթարի է ենթարկվել և կողարջվել. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Սիփան Գրիգորյանը իր վարած Jeep Cherokee մակնիշի  ավտոմեքենայով Բյուրական գյուղից դեպի  «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: 

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը, ովքեր մինչև փրկարարների ժամանումը,  օգնություն  են ցուցաբերել վարորդին: 

  • Կիսվել: