երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին ընկել է ձորը

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին ընկել է ձորը

Երեկ՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիի հետնամասում գտնվող զառիթափում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի է ընկել և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադը։

Փրկարարները, Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Արսեն Մելքոնյանն ու պարեկ Վարազդատ Աթանյանը քաղաքացիների օգնությամբ պատգարակով վիրավոր քաղաքացուն դուրս են բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

  • Կիսվել: