չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար. Սերժ Թանկյան

Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար. Սերժ Թանկյան

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի փոփոխության ընդունմանը:

Իր ֆեյսբուքյան էջում ռոք երգիչը գրել է.

«Մեծ հաղթանակ՝ հանուն արդարության: Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են պատժիչ գործողություններ: Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար: Հանուն արդարության պայքարող աշխարհի բոլոր հայերին կոչ եմ անում ձեր երկրներում ջանքեր գործադրել Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, նախօրիեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոունի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:

  • Կիսվել: