կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հանրային ռադիոյի շենքում հրդեհը մարվել է

Հանրային ռադիոյի շենքում հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
 
Նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել շենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:36-ին:

  • Կիսվել: