երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը լրագրող Անի Գևորգյանից որևէ պահանջ չունի. դա  թյուրիմացություն է․ Խոսնակ

Ալեն Սիմոնյանը լրագրող Անի Գևորգյանից որևէ պահանջ չունի. դա թյուրիմացություն է․ Խոսնակ

Ալեն Սիմոնյանն Անի Գևորգյանից որևէ պահանջ չունի, քանի որ նա կատարել է դատարանի վճռով բոլոր պարտավորությունները: Այսօր այդ հարցը կշտկվի: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ դա ընդամենը  թյուրիմացություն է։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանը երեկ տեղեկացրել է, որ  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել  է այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ լրագրող Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:

«Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինիս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ», - նշել էր նա:


 

  • Կիսվել: