Ալեն Սիմոնյանը՝ այսօրվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում անդրադարձել է այսօրվա միջադեպին:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց վեճ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացին հայհոյել էր Ալեն Սիմոնյանին, ԱԺ նախագահը ևս պատասխանել էր հայհոյանքով։
Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեցին ՆԳՆ-ից։



