երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանն ո՞վ է. միջադեպ խորհրդարանում

Ալեն Սիմոնյանն ո՞վ է. միջադեպ խորհրդարանում

Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցել, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ:

Նշենք՝  ԱԺ նիստի ժամանակ Անի Սամսոնյանը իր դժգոհությունը հայտնեց, որ իրեն արգելել են պաստառը մտցնել նիստերի դահլիճ, ինչի ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել էր, որ ինչ ակցիա ուզում են թող անեն, ինքը չգիտի, թե ինչի մասին է խոսքը։

Այժմ, երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն  անվտանգության աշխատողները հրեցին Գորգիսյանին:

Երբ պատգամավորներին ասաց, որ Ալեն Սիմոնյանը թույլ չի տվել, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները վրդովվեցին. «Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»։

Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դւորս եկավ Արարատ Միրզոյանը և խոստացավ, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով:

  • Կիսվել: