հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բահրեյն

Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բահրեյն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-15-ը կմեկնի Մանամա (Բահրեյնի Թագավորություն): ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մանամայում կմասնակցի Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին:

Պատվիրակության կազմում են լինելու ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը:

Պատվիրակության գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկը եւ գիշերավարձը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

  • Կիսվել: